Форум » Литература » Մանկական բանաստեղծությ&# » Ответить

Մանկական բանաստեղծությ&#

admin: Եկեք այստեղ տեղադրենք մեր կարծիքով հաջողված մանկական բանաստեղծություններ: Հիշենք մեր մանկության սիրելի բանաստեղծությունները, ինչպես նաև արդեն հասուն տարիքում կարդացած բանաստեղծություններից մեզ դուր եկածները և դրանցից ընտրանի կազմենք. ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ Տատիկն ասաց, թե անձրևից Բոյ է քաշում ծիլը հողից: Մեծանում է ամեն մի բան, Նույնիսկ կաղնին հսկայական: Վահեն լսեց, և, այ կատակ` Իջավ, կանգնեց անձրևի տակ: Տատիկը թե` - Ի՞նչ ես անում: - Մեծանում եմ, Բա չես տեսնու՞մ: ՓՈՔՐԻԿԻ ԽՐԱՏԸ Այ ժամացույց, ժամացույց, Դու չե՞ս հոգնում խոսելուց, Մի բերան հենց`տիկ, հա տիկ... Բա դու չունե՞ս մի տատիկ, Որ քեզ ասի. - Սուս արա, Գլուխներս դու տարար: Հերիք խոսես ու շարժես Սլաքներ ու ճոճանակ, Քո չափ թե որ ես խոսեմ, Տատն ինձ կասի. - Չաչանակ: ԽՈԶԸ Խոզը մտավ մի պարզ լիճ, Մաքրեց մի լավ դունչ ու պինչ, Հետո ելավ ու ասավ. - Ախ, ինչ կեղտոտ ջուր է սա:

Ответов - 1

Ее величество Импера: Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ, Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։ Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին Գրում ես միշտ վարժ ու կարգին Իսկ իմ ձեռքին խազմըզում ես Սև ագռավի ճանկերի պես։ Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։ Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ Գրի էնպես արագ-արագ, Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։ Գրիչը լուռ լըսում, լըսում, Ճըռճըռում է ու խազմըզում, Բայց այս անգամ արդեն կարծես, Փոքրիկ ծտի ճանկերի պես։



полная версия страницы